Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը

Handznajoghov

 Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը:

 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության մեջ օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն: «Սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն այսպիսի հնչեղություն և կարևորություն` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը:

Ձեզ կհետաքրքրի...