ՀՀ-ում պետական դավաճաններն ու լրտեսները կպատժվեն ցմահ ազատազրկմամբ․ ԱԺ նախագիծ
ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծին: Ըստ որի՝ պետական դավաճանության դեպքում անձին սպառնում է 15-20 տարվա գույքի բռնագրավում կամ ցմահ ազատազրկում (մինչև դա 10-15 տարի էր):
Լրտեսության համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում (մինչ այդ 8-15 տարի էր):
Օրենքի նախագիծը ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը։