Ադրբեջանի նախագահի օգնականն արդարացրել է Մեխակավանի հայկական եկեղեցու ոչնչացումը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը արդարացրել է Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը, Հաջիևը հայտարարել է, թե «եկեղեցին նոր էր»: Եթե նոր էր կառուցված, ուրեմն կարելի էր քանդել:
«Սա շատ բան է ասում Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանություն կազմակերպելու Ադրբեջանի մտադրությունների մասին: Նույնը արվել էր Նախիջևանի եկեղեցիների և խաչքարերի դեպքում»,- հայտնում է տելեգրամյան ալիքը:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:
auroranews.am