Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի հետ տարիներ առաջ կայացած հանդիպման մասին
2005թ․ մարտի 24-25-ին Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստանում էր։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում էին և իրականացվեցին մի շարք հանդիպումներ։ Նախագահները նաև առանձնազրույց են ունեցել, խոսել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, քննարկել Հայաստանում ռուսական ներդրումների ակտիվացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Սակայն աշխատանքային այցի առանցքային իրադարձությունը Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների հանդիսավոր մեկնարկն էր։