Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում

Mher Onik

 Այսօր ArmLur.am-ը գրել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում և հղում անելով սեփական աղբյուրներին հայտնել, որ ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները։

ArmDaily.am-ը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ով անդրադառնալով տարածված տեղեկությանը հատնեց. «Ես հիմա տանը հեռուստացույց եմ նայում, ոչ մի նիստ չկա: Դատավորը դիմել է ԲԴԽ-ին, հրավիրել ենք, զրույցել ենք, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի նրա դիմումին»:

Վարդազարյանը չմանրամասնեց դիմումի բովանդակությունը: 

Ձեզ կհետաքրքրի...