ՀՀ և ՌԴ ռազմական գերատեսչությունների համագործակցությունը ամուր է և ակտիվ. Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով հարցին` արդյո՞ք նախատեսվում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի այց Հայաստան, նշեց` որոշակի տեղեկություններ չունի, սակայն երկու երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը շատ ամուր է:
«ՀՀ և ՌԴ ռազմական գերատեսչությունների համագործակցությունը ամուր է և ակտիվ, այն ամբողջ ծավալով արտացոլում է մեր երկրները կապող հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը: Այդ համագործակցությունը բխում է այն իրողություններից ու կարիքներից, որ այժմ կան պաշտպանության ոլորտում»,- ասաց Կոպիրկինը: