Ինչ վտանգներ է պարունակում ադրբեջանցու կողմից ինտերնետի 85 տոկոսի մատակարարումը Հայաստանին. Անի Սամսոնյան

Vtangner

 Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։

Նշվում է նաև, որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։
Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ համար։

Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։

orakarg.com

Ձեզ կհետաքրքրի...