Երևան-Սևան ավտոճանապարհին գործող «Կատալինա» գիշերային ակումբում ավտոմատից կրակոցներ են հնչել

Katalina

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 23։50-ի սահմաններում մոտ 15 քաղաքացի այցելել է Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ սրահի մեջ նրանցից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողի անունը եղել է Սամվել, ով 25 տարեկան է և բնակվում է Կոտայքի մարզում։ Դեպքի մասին արդյո՞ք տեղեկացված են ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Հրազդանի բաժնում, դեռևս հայտնի չէ։ 

Ձեզ կհետաքրքրի...