Ուկրաինական Bees Airline լոուքոսթերը Օդեսան և Լվովը կկապի Երևանի հետ

Bees airline

 Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունը թույլատրել է ուկրաինական նոր՝ Bees Airline լոուքոսթերին 16 չարթերային և 13 կանոնավոր ուղղություններով թռիչքներ սկսել՝ հաղորդում է AnalitikaUA կայքը։

Հատկանշական է, որ սա դեպի Հայաստան թռիչքներ կատարող արդեն երրորդ ավիաընկերությունն է․ այժմ Երևան թռիչքներ են իրականացնում МАУ և SkyUp ուկրաինական ավիաընկերությունները։ Bees Airline լոուքոսթերը Օդեսան և Լվովը կկապի Երևանի հետ:

Չարթերային ցանցը ներառում է չվերթեր Կիևից Մարսա Ալամ (Եգիպտոս), Մոմբասա (Քենիա), Հուրգադա (Եգիպտոս), Շարմ էլ Շեյխ, Անթալիա (Թուրքիա), Բոդրում (Թուրքիա), Տիվատ (Չեռնոգորիա)։ Այժմ ավիաընկերությունն չարտերային թռիչքներ է սկսել Կիևից և Լվովից դեպի Եգիպտոս:

Վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ Bees Airline-ի ղեկավարությունը հայտնել է, որ մայիսին կմեկնարկեն կանոնավոր չվերթեր դեպի Հայաստան և Վրաստան։

Հեղինակ`Լիլիթ Գասպարյան

Ձեզ կհետաքրքրի...