Հերիք չի չեն գնացել, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության ծրագրեր են առաջարկում. Վազգեն Մանուկյան

Vazgen

Հայաստանը, մինչև պատմության մի էջը չփակվի, մյուսը չի կարողանա բացել։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ցանկացած պետությունում նման խայտառակ պատերազմից հետո մարդ սուս ու փուս կգնար, կամ իր կուսակցությունը կպարտադրեր կամ Ազգային ժողովը։ Մեր երկրում այդպես չէ։ Հերիք չի չեն գնացել, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության ծրագրեր են առաջարկում։ Ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, որ այդ ժամանակներն անցան։ Հիմա մենք գտնվում ենք այս խայտառակի էջի մեջ և չենք կարողանում այն շրջել։ Իսկ հաջորդ էջում մեզ սպասվում են բազմաթիվ բարդություններ և հսկայական հնարավորություններ։ Այս էջը զոռով պահելու արդյունքում մենք չենք կարողանում ստանալ այն առավելությունները, որոնք կկարողանայինք ստանալ, եթե էջը թերթենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կերավ մեր անցյալը, այլև ուտում է մեր ապագան»,:

Վազգեն Մանուկյան

Ձեզ կհետաքրքրի...