Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս մխրճվել է ծաղկի սրահի մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար.
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Վահան Աղաբաբյանի վարած BMW մակնիշի 99 ՏT 799 համարանիշի և Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Փիրումյանի վարած Mercedes մակնիշի 88 PM 808 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: BMW-ի վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել շենքի բնակիչները, իսկ բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով ծաղկի սրահին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Հետաքննչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com