Հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում. Տավուշի մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին, իբր ես եմ հայտարարել այդ մասին։
ՀԻՇԵՔ` Մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։
Խնդրում եմ հետևեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝
1. Փնտրեք սկզբնաղբյուրը
Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:
2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:
3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:
4. ԵՐԲԵՔ մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:
5. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե
Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե:
Կամ կարող եք լսել Samvel Martirosyan-ի տեսանյութը»: