35–ամյա երիտասարդի հոսանքահարված դին ընկերները ավտոմեքենայով տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն. ըստ վարկածի՝ նրանք փորձել են գողություն կատարել

hosanqaharvel e

 Երեկ՝ մարտի 27-ին,   արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում  «Արմավիր»  բժշկական կենտրոնից  ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է  տեղափոխվել երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ  Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Պ.-ն իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով  Արմավիրի մարզի բնակիչներ,  29-ամյա Մովսես Խ.-ի և 35-ամյա Մնացական Մ.-ի հետ փորձել են Արմավիր քաղաքի Ջիվանու անվան փողոցում գտնվող նախկին  «Ռելեի» գործարանի տարածքից գողություն կատարել, որտեղ էլ գողությունը ավարտին չհասնցնելով՝ Մնացական Մ.-ն հոսանքահարվել և տեղում մահացել է, որից հետո Մովսես Խ.-ն և Կարեն Պ.-ն նշված ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն:  Որոշ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանունքների ծառայողները հայտնաբերել են  Կարեն Պ.-ին և Մովսես Խ.-ին, ովքեր նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել  ոստիկանության Արմավիրի բաժին:  Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ  Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...