«Սանիթեքը» Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան. Tert am

Sanitek

«Սանիթեք» ընկերությունը, որը նախկինում զբաղվել է Երևանի աղբահանությամբ, Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։
Տեղեկությունը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց «Սանիթեք»–ի մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը։
Վերջինս մանրամասներ չհայտնեց, նշեց, որ քիչ անց կլինի մամուլի հաղորդագրություն։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև խնդիրներ ծագեցին 2018-ից, իսկ 2019-ին Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն լուծեց ընկերության հետ պայմանագիրը։

Ձեզ կհետաքրքրի...