Փաշինյանի հրաժարականի որոշումը չի պահանջում Պուտինի հետ անհապաղ զրույց. Պեսկով

Peskov

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ ղեկավարների շփումները շարունակական են:

«Նա (Փաշինյանը) կմնա ժամանակավոր պաշտոնակատար (Հայաստանի վարչապետ), ուստի այս որոշումը, որը հրապարակվել է, անհապաղ քննարկման կարիք չունի», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ձեզ կհետաքրքրի...