Ինչպես է Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ներթափանցել Եվրոպայի սրտում գտնվող կառավարություն. Vice

Nerxujel e

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պայքարում տարաձայնությունների շուրջ մեծ սկանդալը ստվերվել է անվիճելիորեն էլ ավելի հնչեղ սկանդալով, որը կոչվում է ադրբեջանական գործ: Vice պարբերականի անցկացրած հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ Եվրպայում ադրբեջանական կերպարի ստեղծման ռազմավարության համար ահռելի գումարներ են ծախսվել:

Նավթով հարուստ, սակայն քննադատներին լռեցնելու միտում ունեցող Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է Եվրոպայում ավելի լավ իմիջ ձեռք բերելու համար ահռելի գումարներ ծախսել:

Պարբերականը նշում է, որ հանուն լավ իմիջի Ադրբեջանը հովանավորում է մարզական միջոցառումներն ու կաշառում քաղաքական գործիչներին, սակայն, ոչ միշտ է հաջողում: 2020-ի չհաջողված գործարքներից մեկը կապված է Եվրախորհրդի իտալացի պահպանողական անդամ Լուկա Վոլոնտեի հետ, որին շուրջ 2 մլն եվրո էր վճարվել Ադրբեջանին քննադատող բանաձևի ընդունումը կանխարգելելու համար: Միլանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Վոլոնտեն, սակայն այս սառցալեռան միայն գագաթն է:

Գերմանիայում հետաքննություններ են ընթանում երկրի մի շարք խորհրդարանականների գործով, այդ թվում են Կարին Շտրենցն ու Աքսել Ֆիշերը:

Ավելի խորանալով՝ կարելի է բացահայտել, որ Ադրբեջանի ազդեցությունը տարածվում է շատ քաղաքական գործիչների ու լոբբիստների գործունեության վրա: Գերմանացի քաղաքական գործիչների աջակցության մասին հայտարարվել է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում: Ադրբեջանն արտասահմանյան մամուլում դրական ներկայացվելու խիստ կարիք ունի: Այս պարագայում նշվում է տասնյակներ շարունակ Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած վեճի մասին: Vice պարբերականը հիշատակում է նաև անցյալ տարի հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած արյունոտ պատերազմը, որի հետևանքով զոհերի թիվը հազարների է հասնում:

Human Rights Watch պարբերականը «ակներև» է բնութագրել այն փաստը, որ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ Գերմանիայի պահպանողական խորհրդարանականներից շատերը հստակորեն Ադրբեջանի կողքին էին կանգնած և շարունակում են աջակցել ռեժիմին՝ չնայած երկրում ստեղծված ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակին:

Vice պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի իշխանություններին ծառայություն մատուցած մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Թոմաս Բարայսի, Օլաֆ Գութինգի գործունեությանը:

Պարբերականը նշում է նաև գերմանական TV Berlin հեռուստաալիքի մասին: Այն մեծ անուն չունի Գերմանիայում, սակայն լավ հայտնի է մայրաքաղաքում: 2015-ին TV Berlin-ը նույնիսկ անվանել են «Ադրբեջանի կառավարության հեռուստաալիք»:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

 

Ձեզ կհետաքրքրի...