Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին. Արմեն Մուրադյան

Patvastum

 Հարգելի հայրենակիցներ, այս պահին իմունիզացիայի երկու տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը: Պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները:
Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։
Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին: Որպես բժշկական մայր բուհի ղեկավար, հավաստիացնում եմ ձեզ, որ համալսարանական մասնագետներն այս պահին հետևում են պատվաստման գործընթացին ՝թե աշխարհում և թե մեր երկրում

Ձեզ կհետաքրքրի...