Իսրայելը իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան ճանապարհորդությունների վտանգների մասին

Zgushacum

 Ադրբեջանում բացահայտվել է ահաբեկչական հարձակում իրականացնելու մտադրությունն ու մայրաքաղաքում ահաբեկչական ենթակառուցվածքի գոյությունը: Ադրբեջանում իսրայելական ու հրեական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումների սպառնալիքը շարունակվում է: Իսրայելն իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան ճանապարհորդելու դեպքում լուրջ վտանգների մասին, ինչը հրապարակվել է nsc.gov.

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց խիստ անհրաժեշտության զերծ մնալ այդ երկիր ճանապարհորդելուց, կամ երկրում գտնվելու ժամանակ առնվազն հատուկ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և լրացուցիչ զգոնություն ու զգուշավորություն ցուցաբերել: Խորհուրդ է տրվում զգոն լինել զբոսաշրջային և զվարճանքի վայրերում, խուսափել իսրայելցիների շրջանում հայտնի վայրեր այցելելուց, մերժել ցանկացած անսպասելի և գայթակղիչ առաջարկները բիզնես ոլորտում կամ զվարճանքի նպատակով, մերժել հանդիպման անսպասելի հրավերները, հատկապես հեռու վայրերում և գիշերային ժամերին:

Ադրբեջանում երկարաժամկետ շրջագայության դեպքում խորհուրդ է տրվում փոփոխության ենթարկել առօրյա այցելության վայրերը՝ ռեստորանները, հյուրանոցներն ու զվարճանքի վայրերը:

Երկրի հակաահաբեկչական բյուրոն հստակեցնում է, որ ճանապարհորդության նախազգուշացումները բացառապես խորհրդատվական բնույթ են կրում, և արտասահման շրջագայելու որոշումը կայացնում է անհատը և դրա պատասխանատվությունը կրում է անհատը:

Ձեզ կհետաքրքրի...