Դե հիմա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է ԱԱԾ-ում բարոյահոգեբանական վիճակը. Ռուբեն Մխիթարյան

AAC um

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Բայց լավ, եկեք մի պահ պատկերացրեք ԱԱԾ համակարգ ընդունված երիտասարդ ծառայողին, որը աչքի առաջ հաստատ ունի տասնամյակներ անց դառնալու ԱԱԾ տնօրեն ու տեսնում է, որ 2.5 տարվա ընթացքում փոխվում են 5 ԱԱԾ տնօրեն, որոնցից 2-ը համակարգի հետ կապ չեն ունեցել և այնպիսի կայծակնային կարիերայի թռիչք են գրանցել, որ այդ արագությամբ նույնիսկ ճագարները չեն բազմանում: Դե հիմա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է ԱԱԾ-ում բարոյահոգեբանական վիճակը: 
Սա հատուկ ծրագիր է, որի հիմնական գործը Հայաստանին զրկելն է ամեն տեսակի իմունիտետից:

Թուրքական գործակալական ցանցի մետաստազերի դեմ առնելու համար պետք է հեռացնել նիկոլական չարորակ ուռուցքը: Եթե ոչ, ապա merhaba Turkie, merhaba Rejep effendy»։

Ձեզ կհետաքրքրի...