Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետին

pokh

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ստամբուլի Վահդեդին պալատում  ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևին: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը: 

Նշվում է, որ հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե և մամուլի համար փակ է եղել:

Հանդիպմանը նաև ներկա են գտնվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Այլ մանրաասներ չեն հաղորդվում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...