Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը

lqel en

«Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում ընդմիջումից հետո կրկին ընդմիջում հայտարարվեց: Ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չէին ներկայացել նիստերի դահլիճ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ համարում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։
Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան։

Ձեզ կհետաքրքրի...