Պեսկովը հերքել է «Իսկանդերի» օգտագործումը ղարաբաղյան պատերազմի ժամանակ

Iskander chi ogtagorcvel

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ադրբեջանի հայտարարությունները 44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համակարգի օգտագործման մասին՝ տեղեկացնում է regionmonitor-ը:

Լրագրողը հարցրել է Պեսկովին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյա՞կ է Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության հայտարարությանը, ըստ որի՝ արցախյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի բեկոր է հայտնաբերվել, ինչն էլ վկայում է Արցախում «Իսկանդերի» օգտագործման փաստը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է.

«Ոչ, որքան հասկանում եմ, սա նոր տեղեկություն է: Ես չգիտեմ՝ ​​արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունե՞ն: Սա, իհարկե, ավելի շատ նրանց իրավասությունն է»:

Պեսկովի խոսքով՝ հաստատվել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...