Ռոբերտ Քոչարյանը հասցրել է մեկնել Մոսկվա և վերադառնալ․ Hraparak am

Qocharyan

 Կա տեղեկություն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 1-2-ին պետք է մեկներ Մոսկվա: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Առիթը «Սիստեմայի» խորհրդի հերթական նիստին մասնակցելն էր, թեպետ ասում են, որ Քոչարյանը, բացի «Սիստեմայի» նիստերին մասնակցելուց, նաև քաղաքական բնույթի հանդիպումներ է ունենում, սակայն նրա գրասենյակից այս մասով համառորեն ոչինչ չեն ասում:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն վերադարձել է Մոսկվայից, ուր մեկնել էր չորեքշաբթի առավոտյան, հաստատեց` մասնակցել է «Սիստեմայի» խորհրդի նիստին, բայց միայն` ապրիլի 1-ի նիստին, որից հետո վերադարձել է Երևան, և այսօր` ապրիլի 2-ին, կմասնակցի Մարտի 1-ի գործով դատական նիստին:

Այլ մանրամասներ` Մոսկվա կատարած այցից, Սողոմոնյանը չի հայտնել:

Ձեզ կհետաքրքրի...