Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան

Hayk

 Հայկ Չոբանյանը պաշտոնապես ստանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Այդ մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի բարեկամներ, պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։

Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։ Ի գործ»:

Ձեզ կհետաքրքրի...