Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը

Zoravarjutyunner

 Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ զորավարժությունը կընթանա Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։​Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունն ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու և նմանատիպ այլ ուսումնա-ռազմական խնդիրներ։

Ձեզ կհետաքրքրի...