Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանն ունեն արդարացվածի կարգավիճակ

Ardaracvacner

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

Այսպիսով` Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։

Նշենք, որ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից, մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` այս երկու հոդվածներից բացի, նաև 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

Քոչարյանի ու Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու միջնորդությունը դատարանը մերժեց, մերժեց նաև Քոչարյանի նկատմամբ կկիրառված գրավը նվբազեցնելու միջնորդույունը։ Հետաքրքրական է, որ դատարանը մերժեց նաև պաշտպանների միջնորդութոյւնը, որով դատարանին առաջարկվում էր դատախազությանը պարտավորեցնել գրավոր ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից ու Սեյրան Օհանյանից` նրանց նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

Ձեզ կհետաքրքրի...