Պեսկովը հաստատել է՝ Պուտինը և Քոչարյանը խոսել են
Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Ես հաստատում եմ։ Նրանք իսկապես խոսել են հեռախոսով։ Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել տեղեկությունն այն մասին, որ Քոչարյանն անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ Մոսկվայում է գտնվել «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։
ՌԻԱ Նովոստի