Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել ընտրություններին․ «Հրապարակ»
«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին։ Նրա թիմակիցներն արդեն գրանցել են կուսակցությունը՝ «Իմ Հայաստան»։
Պետռեգիստրի կայքում, որպես գրանցման ամսաթիվ, նշված է 2021 թվականի մարտի 31-ը։ Կուսակցության նախագահ Նարեկ Սամսոնյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ կուսակցության համաժողովը նոյեմբերի 30-ին են արել։
Կուսակցության հիմնական կազմում կլինեն Մինասյանի ընկերներն ու «Արմնյուզ» հեռուստաընկերության դեմքերը՝ Արա Սաղաթելյան, Արման Սաղաթելյան, Ռուբեն Մխիթարյան, Աբրահամ Գասպարյան, Կարեն Բեքարյան, Նարեկ Սամսոնյան, Անժելա Էլիբեգովա, Ռուբեն Մելիքյան եւ այլք։
Ու թեեւ Սամսոնյանն է կուսակցության նախագահը, բայց նախընտրական ցուցակը, նախնական տեղեկությամբ, կգլխավորի Արա Սաղաթելյանը։ Սամսոնյանը չբացառեց՝ այնպես չէ, թե ինքը դեմ կլիներ դրան, բայց նաեւ նշեց, որ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունեն»:
Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը: