Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 6-ին, նոր որոշում է ստորագրել, որով ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Արդարադատության նախարարի առաջին տեղակալ․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ: