AstraZeneca պատվաստանյութը թրոմբ է առաջացնում. կապը հաստատվեց. France-Presse

Astra Zeneca

 Ղերորայքային միջոցների հարցերով Եվրոպական գործակալության ներկայացուցիչը (EMA), որը պատասխանատու է պատվաստանյութերի համար, հաստատել է AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելու ու թրոմբի առաջացման միջև կապը: Այս մասին, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է ՏԱՍՍ-ը:

Վերոնշյալ պատվաստանյութի օգտագործումից հետո թրոմբի առաջացման մասին հայտնի էր դարձել տարբեր երկրներից: Օրինակ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ այդ պատճառով մասնավորապես Մեծ Բրիտանիայում վերջին օրերին մահացել է 7 մարդ:

Ավելի վաղ նույն EMA-ն հայտարարել էր, որ հիմքեր չկան բրիտանա-շվեդական պատվաստանյութով պատվաստվելուց հրաժարվելու համար:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...