Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից:
«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են և ծավալուն: Դրանք հիմնված են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- ասել է Փաշինյանը: