Խոշոր ավտովթար Երևանում. Ազատության պողոտայում Lexus-ը կոտրել է գովազդային վահանակն ու 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին.

vtar

 Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետև՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Ավետիսյանն ու տեսուչ Գոռ Ասրյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժամունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտեմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

 shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...