Թուրք զինծառայողերը սպանվել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում
Ապրիլի 7-ին երեկոյան Սիրիայի հյուսիսային շրջաններում` Թուրքիայի` 2018թ. իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության տարածքում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում երկու թուրք զինծառայող է սպանվել:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն: Թուրքական տվյալներով բախումներում 3 քուրդ զինյալ է մահացել:
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) April 8, 2021
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը սկսեցին «Ձիթենու ճյուղ» (Zeytin Dalı) ռազմագործողությունը, որի հետևանքով գրավեցին Սիրիայի հյուսիսային Աֆրինի շրջանը: