Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունը չստացած անձը կարող է նորից մասնակցել քննությանը 7 օր անց . hetq am

Varordakan iravunq

 Կառավարության ապրիլի 8-ի նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքի համար հանձվող քննությունների կարգում:

Վարորդական իրավունք ստանալու համար տեսական և գործնական քննություն հանձնած և քննության բացասական արդյունքներ ստացած անձն այսուհետ կարող է կրկին մասնակցել քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան մեկ ամիս անց:

Տրանսպորտային միջոցներ վարելու դադարեցված իրավունքը վերականգնվում է և վարորդական վկայականները վերադարձվում են վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո։

Նախատեսվում է նաև վարորդական վկայականը փոխանակելիս կամ դրա կրկնօրինակ տալը մերժելիս հաշվի առնել քննությունների արդյունքները, այն դեպքում, երբ վարորդական վկայականի փոխանակման կամ դրա կրկնօրինակը տալու գործողությունների համար որակավորման քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ։

Ըստ Կառավարության՝ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերի նկարագրական մասի բովանդակությունը, վերացնել առկա հակասությունները և տեղ գտած վրիպակը, ինչպես նաև կառավարել որակավորման քննությունների մասնակիցների հոսքերը և խուսափել հերթերի գոյացումից։

 

hetq.am

Ձեզ կհետաքրքրի...