Մուրադովը Նավալնին հո չէ, որ ասի Պուտինը չկարողացավ կամ չուզեց: Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ, որ կամա թե ակամա քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին. Հակոբ Բադալյան

Badalyan
 Մուրադովը Նավալնին հո չէ, որ ասի Պուտինը չկարողացավ կամ չուզեց: Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ, որ կամա թե ակամա քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին 🙂
Մուրադովը պետք է պահի իր գերագույն գլխավորին ցանկացած իրավիճակում, որովհետեւ նա կայսերական զինվորական է’ անկախ էդ կայսրության հանդեպ որեւէ մեկի վերաբերմունքից: Իսկ Պուտինին պահելու համար պետք էր պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Հայկական կողմն էլ թերեւս վաղուց պետք է կարողանա հաշվարկել էդ իրողություները եւ առավելագույնն անել «պադստավկա» չլինելու համար:
Գուցե հաշվարկում են, չգիտեմ, շատ մանրամասներ ինձ հայտնի չէ:
Բայց Մուրադովը մարդ է ու նյարդայնանում է, ու խոսում էր նյարդայնացած, որովհետեւ ներսում խոսում է Բաքվի վիրավորած գեներալական արժանապատվությունը’ за державу обидно, որ ստիպված է կռանալ էրդողալիեւի առաջ:

Ձեզ կհետաքրքրի...