ԲՐԱԶԻԼԻԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՆՈՐ ՀՍԿԱ ԱՐՁԱՆԸ
Հիսուս Քրիստոսի հսկա նոր արձանը, որը կառուցվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հարավում, նույնիսկ ավելի բարձր կլինի, քան խորհրդանշական Քրիստոս Քավիչը, որը նայում է Ռիո դե Ժանեյրոյին:
Գրել է ֆրանսիական «Ֆրանս 24» լրատվամիջոցը։
Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Էնկանտադո քաղաքում կառուցվող արձանին այս շաբաթ ավելացվել են գլուխն ու ձգված ձեռքերը: Հուշարձանը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին՝ համաձայն Քրիստոսի ընկերների ասոցիացիայի, որը համակարգում է աշխատանքը:
Արձանը, որի անունը Քրիստոս Պաշտպան է, կունենա 43 մետր (140 ոտնաչափ) բարձրություն, ներառյալ դրա պատվանդանը։ Ձեռքից ձեռքը երկարությունը կլինի 36 մետր, իսկ վերևի հատվածում կլինի ներքին վերելակ ու դիտարան։ Քրիստոս Քավիչի բարձրությունը 38 մետր է, ներառյալ պատվանդանը, իսկ ձեռքից ձեռք տարածությունը՝ 28 մետր: Այս հոկտեմբերի 12-ին նշելու է իր ծննդյան 90-ամյակը:
Քանդակագործներ հայր ու որդի Ժենեզիու և Մարկուս Մոուրաներն են վերահսկում աշխատանքը։ «Քրիստոսի բարեկամների ասոցիացիա» կազմակերպության՝ ծրագրի բյուջեն, որը կազմում է 2 միլիոն ռեալ (350 հազար դոլար), ամբողջությամբ ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով։ Խումբը շարունակում է միջոցներ հայթայթել: Նրա կայքում ներկայացված է նույնիսկ մեքենայի խաղարկություն: