Անկարան ու Կիևը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում
Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստի անցկացման համար Թուրքիա մեկնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել թուրք գործընկերների հետ:
Նախագահներ Էրդողանի ու Զելենսկու առանձնազրույցից բացի տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումներ, առանձնազրույց են ունեցել նաև 2 երկրների պաշտպանության նախարարները: Ավելի ուշ տեղի է ունեցել բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը, որի ավարտին կողմերը 20 կետանոց համատեղ հռչակագիր են ստորագրել:
Հռչակագրի մեջ ամրագրվել է, որ 2 երկրները պետք է մեծացնեն ջանքերը տնտեսության, առևտրի, տուրիզմի, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության, գիտության, կրթության ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով:
Փաստաթղթի մեջ հստակ անդրադարձ կա նաև Ղրիմի, Լուգանսկի ու Դոնբասի խնդիրներին, որոնց վերաբերյալ ասվում է հետևյալը.
«Վերահաստատվել է առանց նախապայմանների աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հստակեցվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այդ թվում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ու Դոնեցկի ու Լուգանցկի դեօկուպացիային ուղղված քայլերի հարցում համակակարգման շարունակականությունը»:
Նշվել է, որ այս համատեքստում պետք է աջակցել ՄԱԿ-ի Եվրախորհրդի ու ԵԱՀկ-ի ջանքերին, ինչպես նաև «Ղրիմի պլատֆորմ» անվանումով նոր ֆորմատի հիմնմանը, որը պետք է զբաղվի «ՌԴ-ի կողմից Ղրիմի անօրինական անեքսիայի հարցով»:
Խոսվում է նաև Ռուսաստանի կազմ մտնելուց հետո Ղրիմի թաթարների իրավունքների խախտումների, նրանց շրջանում տեղի ունեցած ձերբակալությունների, «օկուպացիայի» արդյունքում փախստական դարձածների հետագա վերադարձի և այլնի մասին:
Համագործակցությունը խորացվելու է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կազմակերպված հանցագործությունների, կիբեռ հանցագործությունների դեմ պայքարը, անօրինական միգրացիայի թրաֆիքինագի ու բազմաթիվ այլ հանցատեսակների դեմ պայքարում:
Նշվել է, որ պայմանավորվածություն կա արագացնել Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները, հեշտացնել 2 երկրների քաղաքացիների փոադարձ այցելությունների գործընթացները, խթանել երկկողմ տուրիստական այցերը:
Կրթության ոլորտի վերաբերյալ էլ հատուկ նշված է, որ Ուկրաինան աջակցելու է իր տարածքում թուրքական կրթական «Մաարիֆ» (Maarif) հիմնադրամի գործողությունները:
ermenihaber.am