ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻ ԿԵՐՊՈՎ ՓՈԽԵԼ Է ՊԱՐԵԿԱՅԻՆ SKODA-ՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ . HRAPARAK AM

Gaghtni

Դեռ 2020 թվականի սեպտեմբերին մենք գրել էինք, որ  ոստիկանությունը Նոր ձեւավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ մեքենաներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որը հաղթել է ոչ թե ՀՀ-ում Toyota-ի պաշտոնական ներկայացուցիչ «Տոյոտա Երեւան» ընկերությունը՝ «ավանդույթի ուժով», այլ  «Չեխ ավտո» ՍՊԸ-ն, որը Հայաստանում չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է։ Եթե «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ն կապվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ, Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, այս ընկերությունում բաժնեմաս ունի, ապա «Չեխ ավտո» ՍՊԸ-ն պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին։ Խոսքը 150 միավոր ավտոմեքենայի մասին է, որոնք պետք է համալրված լինեն պարեկային մեքենաներին հատուկ սարքավորումներով եւ պետք է մատակարարվեին դեռեւս անցյալ տարեվերջին։

Թե որ ընկերությունն ում է պատկանում, դա մեծ հաշվով էական չէ, էական են մատակարարվող ապրանքն ու մրցույթի թափանցիկությունը։ Չնայած ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ կա այն բանում, որ Toyota-ն չի շահել մրցույթը, թեպետ ասացին, որ «Տոյոտա Երեւան», ինչպես նաեւ Շախմուրադյաններին պատկանող «Մեգնա» եւ «Մուրան» ընկերություններն ինքնակամ են հրաժարվել մրցույթին մասնակցելուց, քանի որ ոստիկանության առաջադրած պայմաններն ու պարամետրերը, մեղմ ասած, իրականությունից հեռու են եղել եւ ֆանտաստիկայի ժանրից։ Այսինքն՝ այն պարամետրերը եւ համալրումների այն ցանկը, որոնցով ոստիկանությունը պահանջել է, որ հագեցված լինեն նոր պարեկային մեքենաները եւ ապահովեն իրենց սահմանած վառելիքի ծախսի, 0-100 կմ/ժ արագացման ցուցանիշները եւ այլն, անհնար էր իրականացնել կամ հնարավոր էր, բայց այլ ժամկետներում եւ այլ գնով։ Արդյունքում մրցույթին մասնակցել է երկու ընկերություն՝ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն եւ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանում ամերիկյան JEEP, Dodge, նաեւ իտալական Alfa Romeo եւ Fiat ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է։

Մրցույթը հաղթել է Skoda-ն ներկրող «Չեխ ավտո» ՍՊԸ-ն, որը պարտավորվել էր մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ը առաջին փուլով մատակարարել 10, ապա 140 միավոր Skoda Octavia մակնիշի պարեկային ծառայության ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 12 մլն 885 հազար դրամ արժեքով։ Այդ մեքենաները, որոնք ունեն 1.4 լիտր աշխատանքային ծավալով TSI տեսակի տուրբոշարժիչ՝ 150 ձ/ու հզորությամբ, պետք է առնվազն 8-12 վայրկյանում ապահովեն 0-100 կմ/ժ արագացում, զարգացնեն ոչ պակաս, քան 190 կմ/ժ արագություն եւ 100 կմ-ին ծախսեն 5-10 լիտր բենզին։ Սրանք միանգամայն իրատեսական ցուցանիշներ են, եթե խոսքը քաղաքացիական ավտոմեքենայի մասին է։ Բայց ոստիկանությունը նաեւ էլեկտրոնային սարքերի, տարատեսակ համակարգերի,  մետաղական կոնստրուկցիաների մի հսկա ցանկ է պատվիրել, որոնց առկայության դեպքում մեքենան հազիվ կարողանա տեղից բավարար արագությամբ պոկվել, ուր մնաց՝ նման «սպորտային» ցուցանիշներ ապահովի ոստիկանների համար։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցի սրահի առաջնամասում եւ բեռնախցիկում պետք է նախատեսված լինեն լրացուցիչ լարանցումներ՝ ներքին հարդարմամբ եւ առանձին մալուխատարերով, որպեսզի անհրաժեշտության դեպքում պլանշետ, արագաչափ, թերմոտպիչ, ավտոմեքենայի թվային ռադիոկայան եւ նմանատիպ այլ սարքավորումներ միացվեն։

Ավտոմեքենան պետք է համալրված լինի նաեւ հատուկ լուսաձայնային ազդանշաններով՝ փարոսիկներ, բարձրախոս եւ այլն, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի 2-րդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալվածների համար անհրաժեշտ խցիկով, որը պետք է պատրաստված լինի մետաղական կոնստրուկցիայով եւ մետաղական ցանցով, եւ այսպես շարունակ։ Այս բոլորի պարագայում ավտոմեքենան ստանդարտից մոտ 2 անգամ ավելի հոսանքատար է ստացվում՝ մոտ 100 ամպեր ավելի հոսանքի ուժգնություն է ունենում, որի պայմաններում մեքենայի՝ նշված պարամետրերով արագացման համար անհրաժեշտ կլինեն կրկնակի հզորությամբ մարտկոց, երկու գեներատոր եւ այլն։ Թերեւս նաեւ այս հանգամանքները հաշվի առնելով են մյուս ընկերությունները հրաժարվել մասնակցել մրցույթին՝ առաջարկված չափանիշների վերաբերյալ իրենց տարակուսանքն ու մտահոգությունը հայտնելով ոստիկանությանը։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն օրերս մեզ վստահեցնում էր, թե որեւէ խնդիր չի լինի, մեքենաները տուրբոշարժիչով են, կկարողանան ապահովել պահանջվող ցուցանիշները։ Նկատենք, սակայն, որ տուրբոշարժիչի էֆեկտիվությունը՝ տուրբոյի հաշվին, սկսում է ի հայտ գալ շարժիչի՝ միջինը 2000-2200 պտույտ-րոպեի պայմաններում (այդ ժամանակ է տուրբոն միանում), իսկ մինչեւ դրան հասնեն այս Skoda-ները՝ այսպիսի հագեցած համալրումներով, թանկարժեք վայրկյաններ կկորցնեն։ 

Դրա համար, մեր տեղեկություններով, ոստիկանությունը, կառավարության գաղտնի որոշմամբ (համենայնդեպս՝ այդ մասին չի հայտարարվել որեւէ տեղ), այս տարվա փետրվար ամսին փոխել է նախապես հայտարարված մրցույթի պարամետրերն ու մատակարարման ժամկետները, որպեսզի մրցույթը անհասկանալիորեն հաղթած «Չեխ Ավտո» ՍՊԸ-ն կարողանա ե՛ւ մեքենաները համապատասխանեցնել ոստիկանության պահանջներին ու օրենքի խախտում թույլ չտալ՝ այլ պարամետրերով ապրանք մատակարարելով, ե՛ւ հասցնել ժամկետի մեջ տեղավորվել։ Դրա համար հատուկ նրա համար փոխել են ժամկետներն ու պարամետրերը, ինչն օրենքի կոպիտ խախտում է, քանզի պետք էր այդ պարագայում արդեն նոր մրցույթ անցկացնել։

Թերեւս նաեւ այս հանգամանքները հաշվի առնելով են մյուս ընկերությունները հրաժարվել մասնակցել մրցույթին՝ առաջարկված չափանիշների վերաբերյալ իրենց տարակուսանքն ու մտահոգությունը հայտնելով ոստիկանությանը։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն օրերս մեզ վստահեցնում էր, թե որեւէ խնդիր չի լինի, մեքենաները տուրբոշարժիչով են, կկարողանան ապահովել պահանջվող ցուցանիշները։ Նկատենք, սակայն, որ տուրբոշարժիչի էֆեկտիվությունը՝ տուրբոյի հաշվին, սկսում է ի հայտ գալ շարժիչի՝ միջինը 2000-2200 պտույտ-րոպեի պայմաններում (այդ ժամանակ է տուրբոն միանում), իսկ մինչեւ դրան հասնեն այս Skoda-ները՝ այսպիսի հագեցած համալրումներով, թանկարժեք վայրկյաններ կկորցնեն։ 

Դրա համար, մեր տեղեկություններով, ոստիկանությունը, կառավարության գաղտնի որոշմամբ (համենայնդեպս՝ այդ մասին չի հայտարարվել որեւէ տեղ), այս տարվա փետրվար ամսին փոխել է նախապես հայտարարված մրցույթի պարամետրերն ու մատակարարման ժամկետները, որպեսզի մրցույթը անհասկանալիորեն հաղթած «Չեխ Ավտո» ՍՊԸ-ն կարողանա ե՛ւ մեքենաները համապատասխանեցնել ոստիկանության պահանջներին ու օրենքի խախտում թույլ չտալ՝ այլ պարամետրերով ապրանք մատակարարելով, ե՛ւ հասցնել ժամկետի մեջ տեղավորվել։ Դրա համար հատուկ նրա համար փոխել են ժամկետներն ու պարամետրերը, ինչն օրենքի կոպիտ խախտում է, քանզի պետք էր այդ պարագայում արդեն նոր մրցույթ անցկացնել։

Այս թեմայով ոստիկանություն ուղարկած մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունը խոստովանել է, որ ՀՀ կառավարության ս․թ․ փետրվարի 25-ի թիվ 257-Ն որոշմամբ 140 հատ տրանսպորտային միջոցի մատակարարման ժամկետը երկարաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը։ Եվ սա այն դեպքում,  երբ 2020 թ․ սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված տեխնիկական բնութագրի համաձայն՝ 10 տրանսպորտային միջոցը պետք է մատակարարվեր մինչեւ 2020թ․ նոյեմբերի 1-ը, իսկ 140 հատը՝ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ը: Սակայն ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 7-ի թիվ 1650-Ա որոշմամբ՝ ՀՀ ոստիկանությանը թույլատրվել է հիշյալ պայմանագրում կատարել փոփոխություն եւ 10 հատ տրանսպորտային միջոցի մատակարարման ժամկետ սահմանել՝ սկզբում մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 1-ը, իսկ 140 հատի համար՝  մինչեւ 2021թ․ մարտի 31-ը, ապա նորից փոխել եւ, ինչպես վերեւում նշեցինք, փետրվարի 25-ին ընդունած մեկ այլ որոշմամբ՝ մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը ժամկետ տրամադրել։

Ոստիկանությունը, սակայն, նշել է, թե տրանսպորտային միջոցների չափանիշների եւ այլ պարամետրերի փոփոխություն տեղի չի ունեցել: Մինչդեռ մեզ վստահեցնում են, որ պարամետրերի փոփոխություն եւս տեղի ունեցել է, քանզի այլ կերպ պարզապես հնարավոր չէր, Skoda-ն ի վիճակի չէր լինի ապահովել ոստիկանության պահանջները, եթե պարամետրերը չմեղմացվեին։ Փոփոխվել է նաեւ գինը՝ մի չնչին տոկոսով կրճատվելով, ինչը եւս տարօրինակ է ու գուցե խոսում է պարամետրերի մեղմացման մասին։  

«Տրանսպորտային միջոցի միավոր գինը հիշյալ պայմանագրով սահմանված է եղել 12 մլն 885 հազար դրամ: Սակայն, մատակարարի կողմից ներկայացված առաջարկի հիմքով, հետագայում ՀՀ կառավարության որոշումներով ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով, որպես միավոր գին՝ հիմք է ընդունվել 12 մլն 751 հազար 700 դրամը, որը 133 հազար 300 դրամով պակաս է պայմանագրով սահմանված գնից»,- պատասխանել են մեզ ոստիկանությունից։
Նաեւ հայտնել են, որ ըստ «Չեխ ավտո» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության՝ մատակարարված 10 եւ հետագայում մատակարարվելիք 140 ավտոմեքենաներն արտադրվել եւ արտադրվելու են «Volkswagen Group Rus» ավտոգործարանում, որը գտնվում է ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում, իսկ համալրման (լուսաձայնային ազդանշան, ձերբակալվածների համար անհրաժեշտ խցիկ եւ այլն) աշխատանքներն իրականացվում են ՀՀ-ում:

 

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...