ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին. Սերգեյ Շոյգու
Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայից զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին մոտ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Հիմնական ուժերը կենտրոնացվում են Սևծովյան և Բալթյան տարածաշրջաններում»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը:
Սերգեյ Շոյգուն հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքի հարևանությամբ տեղակայվելու է 40 հազար զինվորական, 15 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ներառյալ՝ ռազմավարական օդուժը:
ՌԴ պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ամեն տարի անցկացնում է «բացահայտ հակառուսական ուղղություն ունեցող» օպերատիվ պատրաստության մինչև 40 միջոցառում: Գարնանը կանցկացվեն վերջին 30 տարվա ընթացքում դաշինքի ամենամասշտաբային՝ Defender Europe-2021 զորավարժությունները: