Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի գործով որոշման մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը մեղադրանքի կողմը նոր է ստացել, որոշման բովանդակությանը դեռ չեն հասցրել ծաոնթանալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրլի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, սակայն, որ պաշտպանների հրապարակումներից մի քանի բանի ծանոթացել են:
«Փաստարկները՝ ինչ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն: Ինձ չեն համոզել: Ավելին՝ ես կարծում եմ՝ իրավիճակը, որ առաջացրել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, արդարադատության հետ համատեղելի չէ պարզ պատճառով. կիրառված նորմի՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, ու նա արդարացել է»,- ասաց Բաղդասարյանը: