Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղություն կնքել Հայաստանի հետ

Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 13-ին «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ:

Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, բայց դեռևս հետպատերազմյան իրավիճակը փխրուն է։ Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է երեք տարում Լեռնային Ղարաբաղում զարգացնել ենթակառուցվածքները։

«Կարծում եմ, որ առաջիկա երեք տարիների ընթացքում մենք կավարտենք բոլոր հիմնական ենթակառուցվածքային նախագծերը, կապված երկաթուղու, մայրուղիների, էլեկտրոէներգիայի արտադրության, ջրամատակարարման հետ», — հայտարարել Է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ այլեևս տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, սակայն մտահոգված է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է իր բանակի արդիականացման շուրջ, ինչը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել:

 ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ 

Ձեզ կհետաքրքրի...