Պաշտպանության նախարարը ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը

unecvacq

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը 2021 թվականի մարտի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2020 թվականի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի Հարությունյանը տարեսկզբում ունեցել է 1 բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է:

Տարեսկզբում Հարությունյանի բանկային հաշվին եղել է 1 մլն 725 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 7 մլն 752 հազար 577 դրամ:

2020 թվականին նա 3 տեղից եկամուտ է ստացել: 3 մլն 188 հազար 145 դրամ ստացել է Կառավարությունից՝ որպես աշխատավարձ, 4 մլն 944 հազար դրամ ստացել է ՊՆ-ից՝ որպես կենսաթոշակ եւ 1 մլն 970 հազար 232 դրամ դարձյալ ստացել է ՊՆ-ից՝ որպես աշխատավարձ:

Ձեզ կհետաքրքրի...