Ալիևը հույս ունի, որ Մինսկը կմիջնորդի Բաքվի և Երևանի միջև կապեր հաստատելու հարցում

Aliev lukash

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին ասել է, որ ակնկալում է Բելառուսի միջնորդությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու հարցում: Այս մասին հաղորդել է BelTA լրատվական գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր, որի միասին ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, և որպես մեր բարեկամ ու վստահելի գործընկեր, կարևոր դեր կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր հաստատելու գործում», — ասել է նա՝ Բաքվում Բելառուսի ղեկավարի հետ բանակցություններում:

Բելառուսի նախագահն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերը պետք է հիմք դառնան տարածաշրջանում  տևական խաղաղության համար:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...