Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. խոսնակ

Ter Petrosyani ardzaganqy

 ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթին:

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»»,- գրել է Մուսինյանը:

Ձեզ կհետաքրքրի...