Թուրքայից պնդում են, որ ամերիկյան նավերը չեն անցել Բոսֆորի նեղուցով
Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի ռազմական նավերը Բոսֆորի նեղուցով չեն անցել Սև ծով:
«Այո, ռազմական նավերը չեն անցել: Այդ տեղեկությունը մեզ հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը»,- «Տասս» գործակալությանն ասել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրները։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ամերիկյան երկու նավ Սև ծով են մտնելու ապրիլի 14-ին և 15-ին: CNNTurk-ը, հղում անելով սեփական ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում էր իր ռազմանավերը Սև ծով ուղարկելու հնարավորությունը՝ Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական ռազմական ակտիվության աճի» ֆոնին։