Մարուքյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև.

chi patrastvum

Մարուքյանն ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց.

«Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Ազգային ժողովում հերքեց Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե Գասպարյանը 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ պետք է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը: Փաշինյանն Էդմոն Մարուքյանին հրավիրեց ծանոթանալու նիստի գաղտնի արձանագրությանը:

Ձեզ կհետաքրքրի...