Զինվորների սննդամթերքը պատերազմի ժամանակ կփոխվի. ՊՆ-ն նոր առաջարկ է ներկայացրել

Kpoxvi

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը կպահպանվի պահածոյացված վիճակում, ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը եւ մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով:

Բանն այն է, որ 2020 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի եւ մակարոնեղենի խմբաքանակները դաշտային պայմաններում ճաշատեսակներ պատրաստելն անհնար է եղել՝ հաշվի առնելով ժամանակակից պատերազմական գործողությունների ինտենսիվությունը եւ բնույթը: Իսկ պաշտպանության նախարարությունը կարծես թե այս խնդիրը լուծելու իր տարբերակն է գտել: Այսինքն հնարավորություն կընձեռվի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Բացի այս, անձնակազմին հատկացվող սննդատեսակների բազմազանությունը ապահովելու, կալորիականությունը բարձրացնելու նպատակով փոփոխություն է կատարվելու նաեւ հիմնական, օդաչուական, հոսպիտալային, սաների, մարտական հերթապահության չափաքանակներում:

Ս.Հ

 

Ձեզ կհետաքրքրի...