ՌԴ ԱԳՆ. Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ

Chi urakhacnum

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ:

«Իհարկե, քիչ ուրախություն է առաջացնում այն, որ այդ թուրքական ԱԹՍ-ները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը: 

Նրա խոսքով՝ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց է:

«Ինչ-որ բան նրանք մեզնից են գնում, ինչ-որ բան մեկ այլ տեղ՝ մատակարարում: Կան համապատասխան ռեժիմներ, այդ թվում արտահանման-վերահսկման, որտեղ այդ ամենը քննարկվում է: Երկկողմ ուղղություններում մենք դիտարկում ենք նաև նման առարկաների ամբողջ համալիրը, մենք կշարունակենք դա անել»,-ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն «նորմալ և բազմաբնույթ հարաբերություններ, բոլոր հարցերի քննարկումներն ընթանում են աշխատանքային հունով»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավորներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինուժը առաջին անգամ Դոնբասում է օգտագործել է Թուրքիայից գնած ԱԹՍ-ները։

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...