ՍԴ-ն կարճել է Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը

SD n karchel e
 Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը: 
Նա նշել է, որ որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Ձեզ կհետաքրքրի...