Ուկրաինան միջուկային երկիր . РИА Новости

Mijukayin erkir

 Գերմանիայի Բունդեսթագի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վալդեմար Գերդտը պատասխանել է Ուկրաինան միջուկային երկրի կարգավիճակի վերադարձնելու մասին Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի հայտարարությանը: 

Գերդտը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասին կոչ է արել մերժել Կիևի պահանջը: Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Արևմուտքին կոչ էր արել ավելացնել ռազմական օգնությունը Ուկրաինային՝ երկրի հարավ-արևելքում հակամարտության սրման ֆոնին: Ըստ նրա՝ եթե Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա ստիպված կլինի ինքնուրույն զինվել և «գուցե նաև մտածել իր միջուկային կարգավիճակի մասին»:

 

РИА Новости

Ձեզ կհետաքրքրի...